Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԴՈԼԱՐԻ ՄԱՍԻՆ
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԴՈԼԱՐԻ ՄԱՍԻՆ

Դոլարի նշանը ($) բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, թե ինչ է նշանակում այն, որտեղից է հայտնվել կամ ինչպես առաջացել:

Դեռևս 1770-ական թվականներին, երբ անգլոամերիկացիները գործարքներ էին կնքում իսպանոամերիկացիների հետ, հիմնական շրջանառու արտարժույթը իսպանական պեսոն էր, որը նշվում էր լատինական P տառով: Անգլոամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps՝ S տառը փոքրացված և տողի վերևի մասում: Տարիների ընթացքում գործարարների արագագրության հետևանքով P և տողավերևի S տառերը միաձուլվեցին, և նոր տառադարձությունը սկսեց հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Այնուհետ Ps գրվածքը կրճատվեց այնքան, որ մնաց միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:

♦♦♦

Այս oրերին շատերն ալեկոծվեցին դոլարային վայրիվերումների պատճառով, սակայն քչերը գիտեն նրա հայկական ծագման մասին:

«Դոլար» բառը գերմանական «թալեր» դրամի անվան անգլիականացված ձևն է:

Ամեն օր ԱՄՆ-ում տպվում է 635 մլն. դոլար՝ չհաշված կեղծվածները: Թերևս դոլարի կեղծելն անչափ դժվար է՝ իր յուրահատուկ կանաչ գույնի պատճառով:

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է հայազգի քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը, 1854 թ.-ին: Սովորելով Ամերիկայում` նրան հաջողվում է ստեղծել մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանը ստանում է 6000 դոլար: