Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԶԻՆԱՆՈՑ



Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանում հայտնաբերվել է սալաֆիական ահաբեկչական խմբավորմանը պատկանող զինանոց։ Պահեստը, որը կիսակառույց դպրոցի տեսք ուներ, տեղակայված էր Ջերաթ քաղաքի՝ Ադրբեջանում սալաֆիականների ղեկավարներից մեկի՝ Զոհրաբ Շեյխալիևի տան բակում։

Զոհրաբ Շեյխալիևը հաճախ հասարակության առջև հայտնվում էր ռազմական հագուստով։ Վերջինս ձերբակալվել է եւ տեղափոխվել Բաքվի քննչական բաժին։

Ասում են, որ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ սալաֆիականները մարզվում և զորավարժություններ են կատարում Բաքվի փեյնթ-բոլի կենտրոններից մեկում, որը գտնվում է Քաշալե ավանում։ Եվ սա այն դեպքում, երբ ավանը գտնվում է հենց Բաքվի կենտրոնում և մշտապես մարդաշատ է: Բաքվի անվտանգության մարմինները լռում են այս դեպքի մասին։

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Տարածաշրջան


15/01/2015