Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՍԿ ԴՈՒՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ԱՌՈՂՋ ԼԻՆԵԼ
ԻՍԿ ԴՈՒՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ԱՌՈՂՋ ԼԻՆԵԼ

Կապի զորամասի բուժկետի բժշկական ծառայության կապիտան Արսեն Ադոնցի, բժիշկ ստոմատոլոգ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի և բուժկետի բժիշկ լեյտենանտ Ադի Մհոյանի նախաձեռնությամբ բուժկետի առօրյա աշխատանքների շրջանակներում պատրաստվեց բերանի խոռոչի հիգիենայի և ծխելու հետևանքների մասին ցուցատախտակ` «Առողջ ապրելակերպ» խորագրով, որի նպատակը վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ զինծառայողների տեղեկացվածության բարձրացումն է:

Զորամասի զինծառայողներին շատ հետաքրքրեց նորարարությունը: Օրինակ, կուրսանտ Արմեն Կիրակոսյանը նշում է, որ ինքը գիտեր ծխելու կործանարար հետևանքների մասին, սակայն բուժկետում մանրամասն ծանոթանալով դրանց, որոշեց ընդմիշտ թողնել ծխելը: Նույն կարծիքն է հայտնել նաև կուրսանտ Հայկ Նազեյանը. «Ես մշտապես հետևել եմ բերանի խոռոչի հիգիենային, թեև երբեմն լնդերս արնահոսում էին: Հիմա շատ ավելի ուշադիր եմ լինելու և հետևելու եմ ատամները ճիշտ մաքրելու կանոններին և ամենակարևորը` հրաժարվելու եմ ծխելուց»:

Այո՛, այդպես է. բերանի խոռոչի ճիշտ հիգիենան պահպանելու դեպքում, այլևս ատամները մաքրելիս լնդերը չեն արնահոսի, և բերանի խոռոչում թարմությունը ավելի երկար կպահպանվի:

Նախաձեռնությունը ողջունել է նաև զորամասի հրամանատարությունը: Փոխգնդապետ Ն. Խոջոյանը դրավատանքի խոսքեր ասաց նախաձեռնության հեղինակ երիտասարդ բժիշկների հասցեին:

«Հայ զինվոր» թերթի ընթերցողներին ենք ներկայացնում ցուցատախտակի համար պատրաստված մեր տեղեկությունը և վստահ ենք, որ ներկայացված այս շատ պարզ կանոնների պահպանումը կնպաստի զինվորների առողջությանը:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լեյտենանտ, զորամասի բուժկետի բժիշկ-ստոմատոլոգ