Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉ
ԶՈՐԱԿՈՉ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Աջափնյակի եւ Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսար
գնդապետ

-Սեպտեմբերից սկսած՝ զինկոմիսարիատում անցկացվում են զորակոչային նախապատրաստական աշխատանքներ: Ներկա փուլում զորակոչիկները դեռեւս հետազոտվում են բուժհաստատություններում, ստանում կանխարգելիչ պատվաստումներ: Այդ հետազոտությունների հիման վրա՝ նրանք ներկայացնում են փաստաթուղթ, և եթե զորակոչիկների առողջությունը կայուն է, նրանց՝ իրենց անձնական գործերով ու անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացնում ենք կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Իսկ եթե զորակոչիկը, օրինակ, ունենում է գլխացավեր կամ ինքնազգացողության վատացում, նրան կրկին ուղարկում ենք մասնագիտացված կլինիկա՝ լրացուցիչ հետազոտման:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի վերջնական որոշումից հետո զորակոչիկներին տրվում են մեկնման ծանուցագրերը՝ ըստ սահմանված կարգի ու ամսաթվի՝ հունվարի 8-31-ն ընկած ժամանակահատվածում:

♦♦♦

Ի դեպ, ուշագրավ ավանդույթ է ձևավորվել այս զինկոմիսարիատում, որն արժանացել է նաև բնակչության հավանությանը. նորակոչիկները, մինչև կենտրոնական հավաքակայանից ճանապարհվելը, այցելում են Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի: Քահանան պատարագ է մատուցում, օրհնում զորակոչիկներին՝ մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն: Այս արարողությանը ներկա են լինում զորակոչիկների ծնողները, երկրապահներ, ազատամարտիկներ: Արարողության ավարտին զորակոչիկները կրկին ուղևորվում են կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ, ըստ վիճակահանության, ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերի զորամասերում:

ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ