Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
45-3-3-1
ԽԻՍՏ ՇՏԱՊԵԼ ԵՆ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՎ…

Հայտնի թալիշ մտավորական, Թալիշստանի խորհրդարանի նախագահ Ֆախրեդդին Աբոսզոդան անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի հետ կապված միջադեպին և խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես՝ ասել է. «Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առել, թե նման քայլը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ իրենց երկրի համար. այնպես որ՝ խիստ շտապել են Մուրատ Մամեդ օղլիին շքանշանով և թանկարժեք մեդալով պարգևատրելով:

Ակնհայտ է նաև միջազգային հասարակայնության խիստ բացասական վերաբերմունքը: Դեպքի կապակցությամբ անուղղակի, բայց ոչ երկմիտ ակնարկ է արել նաև պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ասելով. «Մենք մի բանում համոզված ենք, որ այս հակամարտությունը միայն քաղաքական լուծում ունի` այն չի կարող ռազմական ճանապարհով լուծվել»:

Ամեն ինչ պարզ է ասված, սակայն, կարծես Իլհամ Ալիևը այս զգուշացումներից եզրակացություններ չի ուզում անել` Ադրբեջանն ու այնտեղ ապրող ժողովուրդներին ներքաշելով անհեռանկար պատերազմի մեջ»: