Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

BBC ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ «ՑԱՎՈՏ ՊԱՏԱՍԽԱՆ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՄԲ ԽՓՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ



Ներկայացնելով կողմերի պաշտոնական տեսակետները, մասնավորապես ասում է. «Արդյոք այս ամենը վրեժխնդրության դրսևորում չէ՞. մանավանդ հայտնի է, որ Ադրբեջանը քսան տարի առաջ տեղի ունեցած պատերազմում պարտվել է և այս տարիների ընթացքում ամեն կերպ փորձել է ցնցել փխրուն զինադադարը»: Ուղղաթիռի կործանումը համարելով հրադադարից հետո տեղի ունեցած ամենախոշոր ռազմական միջադեպը հակամարտող կողմերի միջև՝ հեղինակավոր գործակալությունն այն կարծիքն է հայտնում, որ Հայաստանին ու Ադրբեջանին ընդամենը մի քայլ է բաժանում պատերազմից: Շարունակության մեջ ասվում է. «Նման կարգի հարձակումները հենց այնպես տեղի չեն ունենում. եթե թեթև զենքով ընդհարումներ են, ապա միանգամայն կարելի է դրանք դիտել որպես տեղի հրամանատարության որոշում, իսկ եթե ծանր զենքեր են գործի դրվում, և ուղղաթիռ է խփվում, ապա անտարակույս նման որոշում ընդունվում է ամենաբարձր մակարդակում: Եվ այս ամենը այլ կերպ, քան ուժի ցուցադրություն Ադրբեջանի կողմից չես անվանի»:

«Բոլոր դեպքերում, իրավիճակը խիստ լարված է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հայերն սպառնացել են՝ իրենց պատասխանը «խիստ և ցավոտ է լինելու»:

Խորագիր՝ #45 (1063) 20.11.2014 – 26.11.2014, Ռազմաքաղաքական


20/11/2014