Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԵԿՆԱՐԿ



Գնդապետ Ա. Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեկնարկեց այս տարվա ամառային ուսումնական փուլը։ Ստորաբաժանումներն սկսեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները։ Առաջին օրվա ընթացքում մարզումներն անցկացվեցին ջոկերի ու դասակների կազմերով։

Տագնապով վերկացի, անկողինների հավաքման, ուսապարկերի, զենք-զինամթերքի օպերատիվ ստացման, ջոկերի և դասակների կազմերով արագ ու կազմակերպված զորանոցից դուրս գալու գործողությունները ցույց տվեցին, որ զորքը մարտականորեն է տրամադրված կատարելու իր առջև դրված խնդիրը։

Այնուհետև ստորաբաժանումները վազքով հասան նստեցման շրջան, որը գտնվում է հենց տեխնիկայի հավաքակայանում։ Ռազմական տեխնիկան և անձնակազմը երրորդ օրը ռազմերթի դուրս եկան: Բաշխվեցին ըստ տեղակայման վայրերի և անցան իրենց առջև դրված անմիջական խնդիրների կատարմանը։ Անձնակազմը իրեն լավ դրսևորեց դաշտային պայմաններում։

Դաշտային պարապմունքները շարունակվեցին մինչև կեսօր։

Ամենակարևորը` հրամանատարությունը գոհ էր զորամասի ամառային ուսումնական փուլի մեկնարկի արդյունքից:

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ազգային բանակ


11/09/2014