Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆՈՒՄՆԵՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը Boeing ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ևս մեկ ռազմատրանսպորտային C-17 Globemaster ΙΙΙ ինքնաթիռի գնման վերաբերյալ: Այժմ ավստրալական օդուժն ունի չորս այդպիսի ինքնաթիռ, որոնցից վերջինը մատակարարվել է 2008թ.: Հատկանշական է, որ նոր ինքնաթիռը Ավստրալիան գնում է պաշտպանական բյուջեի խնայողությունների հաշվին: Գործարքի արժեքը շուրջ 318 միլիոն դոլար է կազմելու, գնի մեջ մտնելու է նաև C-17-ի ցամաքային սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը: Խնայված միջոցներից մոտ 150 միլիոն դոլար էլ նախատեսվում է հատկացնել բրիտանական դուրս գրված դեսանտային ունիվերսալ նավի գնման համար: