Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿՂԵԿԱՎԱՐՎԻ ՄԿՆԻԿՈՎ



Ամերիկյան հեռանկարային X-47B ծովային անօդաչու թռչող ապարատը մյուս անօդաչուներից կտարբերվի կառավարման համակարգով: Այն թռիչք կիրականացնի ավտոնոմ ռեժիմով, իսկ օպերատորը հրամաններ կտա համակարգչային մկնիկի միջոցով: Անօդաչու ապարատը պատրաստվում Northrop Grumman ընկերությունում, որի ներկայացրած տվյալներով սարքի ծրագրային ապահովման բազայում կներառվեն թռիչքի, վայրէջքի տարբեր սցենարներ: Օպերատորը միայն մկնիկը սեղմելով պետք է հրամաններ տա սարքին, ասենք, անցում թռիչքուղով, շարժիչի միացում և անջատում, խուսանավում և այլն: Ընդ որում օպերատորին հարկավոր չէ թռիչքային պատրաստություն ունենալ: Այժմ X-47B-ի թռիչքային փորձարկումներ են կատարվում: Հետագայում դրանք կանցկացվեն ավիակրի վրա, որոնց ընթացքում կստուգվի ցերեկը և գիշերը եղանակային տարբեր պայմաններում նավի վրայից թռիչք, ապա և վայրէջք կատարելու՝ անօդաչու ապարատի ունակությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/04/2011