Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԲԲԱՍՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ



Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդես է եկել նախաձեռնությամբ ` Երուսաղեմը դարձնել իսրայելցիների և պաղեստինցիների ընդհանուր մայրաքաղաք, ինչը կտեղավորվի պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման համատեքստում:

Panorama.am-ի հաղորդմամբ, անցած տարի վերսկսված բանակցային գործընթացում Երուսաղեմի կարգավիճակը մնում է օրակարգային հարցերից մեկը: Իսրայելցիները Երուսաղեմը հռչակել են միասնական մայրաքաղաք, այդ թվում և դրա արևելյան հատվածը, որը պահանջում են պաղեստինցիները, որպեսզի այդտեղ տեղավորեն իրենց պետության մայրաքաղաքը:

«Պետք չէ կիսել Երուսաղեմը, քաղաքը պետք է բաց լինի և պաղեստինցիների, և իսրայելցիների համար: Դրանում է համատեղ գոյատևելու իմաստը», -հայտարարել է Աբբասը` հյուրընկալելով 200 իսրայելցի ուսանողների:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել միլիոնավոր արաբ փախստականների խնդրի լուծման հարցում փոխզիջման գալ, ովքեր տարբեր տարիներին լքել են ժամանակակից Իսրայելի տարածքը և հույս ունեն վերադառնալու: Աբբասը հավաստիացրել է, որ չի ցանկանում «ողողել» Իսրայելը փախստականներով և բաց է տարբերակների քննարկման համար:
«Մենք չենք ցանկանում փոխել Իսրայելի սոցիալական կառուցվածքը»,- ընդգծել է նա:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2014