Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ



Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի ահաբեկիչները հայտարարություն են տարածել, որում խոստովանել են, որ այնտեղ իրենք իրականում կռվում են իրանցիների, հայերի և ռուսների դեմ: Ըստ Panorama.am-ի` «Avropa.info» կայքը հայտնում է, որ նրանք հանդես են եկել Ադրբեջանի մահմեդականներին ուղղված ուղերձով:

Մոջահեդներին պատկանող կայքերում հրապարակվել է Ֆուրքան Ազերի մականունով ադրբեջանցի մոջահեդի կողմից տարածված մի դիմում, որում ասվում է, որ հայտարարությունն ուղղված է «բռնաճնշումների տակ գտնվող Ադրբեջանի մահմեդականներին և իրանցի, հայ, ռուս ու բռնակալ Ասադի դեմ կռվող ադրբեջանցի մոջահեդներին սպառնացողներին»:

Ադրբեջանցի ահաբեկիչը խոստովանում է, որ ադրբեջանցիները նույնպես միացել են Ասադի դեմ կռվողներին, ինչպես նաև մեղադրում է Սիրիայում բնակվող հայերին ու Իրանին ահաբեկիչներին սպանելու մեջ:

Ըստ աղբյուրի` 2014 թվականին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Սիրիայում արդեն 16 ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել:

Խորագիր՝ Նորություններ


07/02/2014