Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՊԵԿԻՆԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՊԵԿԻՆԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Ռուսաստանն ու Չինաստանը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները միջազգային անվտանգության ապահովման համար, ինչպես արդեն արվել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանն ու Չինաստանը շատ բան են արել, որպեսզի Սիրիայի հակամարտության հարցը բերեն խաղաղ կարգավորման ասպարեզ։ Բացի այդ, միջոցառումներ են ձեռնարկվել նաև քիմիական զենքի չեզոքացման համար»,- հայտնել է ՌԴ նախագահը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ տեսաժողովի ժամանակ:

Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների նավաստիների ուսերին մեծ առաքելություն է դրված քիմիական զենքի չեզոքացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման գործում, քանի որ նրանք են պատասխանատու զինամթերք տեղափոխող նավերի պահպանման համար:

«Հետագայում մենք մտադիր են ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոցառում միջազգային անվտանգության հաստատման համար»,- հավելել է ՌԴ առաջնորդը: