Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԲԲԱՍ. ՊԱՂԵՍՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԱՏՕ-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ԱՊԱԳԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ



Ինչպես հաղորդում է panorama.am-ը` Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և Հորդանան գետի Արևմտյան ափից իսրայելական զորքերի դուրսբերման միջև անցումային ժամանակաշրջանը կազմի ոչ թե երեք, այլ հինգ տարի (հունվարի վերջին Աբբասը հայտարարել էր, որ անցումային շրջանը պետք է տևի երեք տարուց ոչ ավելի, իսկ իսրայելական կողմը պնդում էր 10-15 տարի):

Աբբասը նաև հայտարարել է, որ Պաղեստինը պատրաստ է իր ապագա պետության սահմաններում ընդունել ՆԱՏՕ-ի ուժերը:

«Պաղեստինը չի ունենա իր սեփական բանակը, կունենա միայն ոստիկանական ուժեր, այնպես որ ՆԱՏՕ-ի առաքելությունը պատասխանատու պետք է լինի զենքերի մաքսանենգությունը և ահաբեկչությունը կանխելու համար, որից վախենում է Իսրայելը:

Պաղեստինի ինքնավարության առաջնորդը նաև նշել է, որ եթե 2013 թվականին վերսկսված բանակցությունները հաջողություն ունենան, ապա պատրաստ է դրանք շարունակել նաև նախատեսված ինը ամիսներից հետո:

Խորագիր՝ Նորություններ


04/02/2014