Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՍԵՎԾՈՎ



Ramage հրթիռային ականակիր նավը և ԱՄՆ 6-րդ նավատորմի առաջատար Mount Whitney նավը մտել են Սև ծով: Այս մասին, ըստ 1in.am-ի. հայտնում է Interfax-ը: Նավերը մտել են Սև ծովի ջրային տարածք, գատելով Միջերկրականից բաժանող Դարդանելի և Բոսֆորի նեղուցները՝ Թուրքիայի հետ նախնական պայմանավորվածությունների համաձայն: Նավերում կա ավելի քան 600 հոգուց բաղկացած ծովային հետևակ:

Mount Whitney-ն ունի ուղղաթիռ և հրետանային սպառազինություն ինքնապաշտպանության համար: Ramage ականակիր նավն ունի մարտավարական հարվածային սպառազինություն, Tomahawk հրթիռներ, զենիթային հրթիռներ, ինչպես նաև ականա-տորպեդային զենք:

Հունվարի 20-ին Պենտագոնում հայտարարել են, որ պատրաստ են նավեր ուղարկել Սև ծով՝ Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով: Գերատեսչության ներկայացուցիչներն ընդգծել են, որ նավերը կմոտենան անմիջականորեն ռուսական ափին մոտ միայն այն դեպքում, երբ գերատեսչությունը ՌԴ իշխանությունների հայց ստանա:

Խորագիր՝ Նորություններ


04/02/2014