Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԹՈՒՐՔԻԱՆ` ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ



2006-2012 թվականներին Ադրբեջանը օտար երկրներից գնել է 23156 միավոր թեթև հրազեն, որոնցից 19420-ը ինքնաձիգներ են, 3120-ը՝ ատրճանակներ, մնացածը՝ այլ տեսակի զենք-զինամթերք: AKM տեսակի ինքնաձիգների զգալի մասը (19 հազար) մատակարարել է Ուկրաինան, իսկ ատրճանակների մեծ մասը՝ Թուրքիան:

Ադրբեջանը զենք է գնել նաև Սերբիայից (150 ինքնաձիգ), Ռուսաստանից (110 հրացան և կարաբին, 130 ականանետներ), Ուկրաինայից (6 հակատանկային հրթիռային համալիրներ, 50 դիպուկահար հրացաններ, 50 ականանետներ), Ավստրիայից (Glock տեսակի 160 ատրճանակ), Իտալիայից (178 կարաբին հրացաններ, 8 ատրճանակ), Սլովակիայից (1 թնդանոթ և մեկ հրացան): Այս մասին հայտնում է News.am-ը` մեջբերելով ադրբեջանական APA գործակալության տվյալները:

Խորագիր՝ Նորություններ


21/01/2014