Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

DASARAN.AM-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ



«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ շուտով կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով դպրոցների աշակերտների շրջանում բարձրացնել ՀՀ զինված ուժերի մասին իրազեկության աստիճանը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը դպրոցից սկսած:

Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որում կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարակական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալու Ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալու ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվելու զինված ուժերում մարդու իրավունքների մասին:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Բանակ և հասարակություն


28/11/2013