Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍԵՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ



Շահան Շահնուրը նրա մասին գրել է. «…Ի՜նչ գոհունակություն է գտնել հոգի մը, բանաստեղծ մը՝ ամենեն վավերական եւ ամենեն խոր բանաստեղծներեն, որ անհուն ցավով եւ խանդաղատանքով կհակի դեպի Հայը։ Մաքս Ժակոբն է ան»։

Մաքս Ժակոբը, այո՛, մեծ հայասեր էր, որ տեսել է Մեծ եղեռնի արհավիրքները եւ դրանց սահմռկեցուցիչ տպավորության տակ գրել «Դաշնակիցները Հայաստանում» բավական ծավալուն երկը։ «Պետք է զայն ամբողջությամբ կարդալ՝ տեսնելու համար, թե ինչքան սիրով Մաքս Ժակոբը կհիշե Վարդանը, Նաիրին, Հարալեզները, թե Մամիկոնյանները»,-շարունակում է Շահնուրը։

Երկու ականավոր մտավորականները ծանոթացան Փարիզում, բարեկամացան։ Մաքսը Շահնուրին պատմում էր հայկական զարդերի մասին եւ ամեն անգամ նոր կողմերով էր երեւում այդ մեծ ֆրանսիացու մեծ հոգին, հայասիրական ներաշխարհը։

Ներկայացնենք մի հատված նրա «Հայաստան» բանաստեղծությունից, որը, ցավոք, բավարար չափով ծանոթ չէ հայ ընթերցողին։

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Հոգևոր-մշակութային


21/11/2013