Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՅՈՑ ՁՈՐ

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները։ Ամբողջ ամառը նա լավ կերակրում է հոտերը։ Վրա է հասնում խիստ ձմեռը։ Վախեցած իշխանը կարգադրում է՝ անասուններին քշել տաք տեղեր։ Սարերից իջնելիս, մի ձորաբերանի մոտ, գիշերով սկսվում է բուքը։ Անասուններից շատերը խեղդվում են, մնացածներն էլ սոված մնում։ Իրար հետեւից հիվանդանում եւ մեռնում են նաեւ իշխանի տանեցիները։ Հովիվներն ու նախրապանները փախչում են։ Ձորաբերանին մնում է իշխանն իր հիվանդ կնոջ հետ։ Կորցրած փրկվելու ամեն մի հույս՝ նա գլխին է տալիս եւ, նայելով շրջապատի խոր ձորին, աղաղակում է. «Ախ, վա՜յ ձոր, ախ, վա՜յ ձոր…»։
Այդ օրվանից էլ այս գավառի անունը մնում է Վայոց ձոր։