Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈԹՆԱԲԵՐԴԻ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐՏԱԿՈՉԸ



Խուստուփը սուրբ, Կապուտջուղը հպարտ,

Վկա են եղել դարերի մեր պատմության։

Ամրակուռ է մեր հոգին, վեհ է, հպարտ,

Քաջությունն է հիմը մեր էության։

Երբ կամեցել են տրորել պատիվը մեր,

Տիզբոնն ենք ավերել Պարսից,

Ցանկացել են մեզ ստրուկ դարձնել՝

Սուլթանն է դողացել մեր ահից։

Արծիվներ են ծնել լեռները Սյունյաց,

Որ տափաստանի առյուծ են տապալել։

Յոթնաբերդն է աշխարհը փառաց,

Որ երբեք ծնկի չի եկել։

Մեր լեռներից ուժ ենք ժառանգել՝

Քաջություն, վեհություն, միշտ հպարտ,

Որ մենք Դավիթ-Բեկ ենք ունեցել,

Շապուհի դեմ՝ Բաղաբերդն էր անպարտ։

Երբ վտանգվել է գոյությունը մեր,

Ապավինել ենք մեր ուժին ու բազկին։

Մարտիրոսվել ենք փառավոր մահով,

Մատաղ ենք Սյունյաց լեռներին։

Ղեկավարվել ենք հրեղեն ոգով

Եվ անվանել այն Նժդեհ Գարեգին՝

Հաղթե՛լ որակով, ոչ թե քանակով,

Տե՛ր կանգնել ազգին ու հայրենիքին։

ՆՈՐԱՅՐ ՄԻՆԱՍՅԱՆ
ավ. լեյտենանտ
դասակի հրամանատար

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Հոգևոր-մշակութային


13/05/2013