Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ



Heckler – Koch Mk.23 mod 0 US SOCOM (Գերմանիա)

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր


Տրամաչափը 45ARS (Avt.colt pistol)
Քաշը առանց փամփուշտի 1100 գ
Երկարությունը 245 մմ
Փամփշտատուփի տարողությունը 12

MK23 ատրճանակը արտադրել է գերմանական HECLER-KOCH ընկերությունը ԱՄՆ հատուկ գործողություն կատարող ուժերի ղեկավարության համար: Մրցույթը, որը սկսվել էր 1991 թ., որին, բացի ընկերությունից մասնակցում էր նաեւ ԿՈԼՏ-ը։ Hecler-Koch ընկերության ատրճանակը ճանաչվել էր հաղթող: 1996 թ. ատրճանակն ընդունվում է հատուկ գործողություն կատարող ուժերի սպառազինություն:

Heckler und Koch P2000 (Գերմանիա)

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր


Տրամաչափը 9x19mm Luger(parabelum)
Քաշը առանց փամփուշտի 620 գ
Երկարությունը 178մմ
Փողի երկարությունը 92 մմ
Փամփշտատուփի տարողությունը 13

P2000 ատրճանակը նախագծել է Հեկլեր եւ Կոխ ընկերությունը: Ներկայացվել է հանրությանը 2000 թվականին: Արտադրությունն սկսվել է 2001 թ.: Ատրճանակը նախատեսված է ոստիկանության համար:

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահեստազորի փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (971) 31.01.2013 – 6.02.2013, Ռազմական


31/01/2013