Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ



ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվարկել է 2012թ. ֆինանսական ծախսերը: Կոնգրեսում հաստատվելու դեպքում գերատեսչությունը կստանա 670,6 միլիարդ դոլար, որից 117,6 միլիարդը կծախսվի երկրից դուրս ռազմական օպերացիաների անցկացման համար, 113 միլիարդը կուղղվի նոր սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, 75,3 միլիարդ` հետազոտական աշխատանքների, նախագծումների, փորձարկումների իրականացմանը: 142,8 միլիարդ դոլար կվճարվի զինվորական անձնակազմին, 1,7 միլիարդով զինծառայողների համար շինարարություն կիրականացվի և այլն: Ռազմական նման ծախսերի հաստատման հավանականությունը հստակ չէ, քանի որ դեռ այս տարվա ծախսային մասն է կրճատվում և փոփոխվում: Պենտագոնը որոշել է փակել մի քանի ռազմական ծրագրեր և առաջիկա հինգ տարվա ընթացքում խնայել մինչև 100 միլիարդ դոլար:
Լենտա.ռու

Խորագիր՝ Նորություններ


18/02/2011