Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՄՈՍԿՎԱՆ



ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի երկինքը կպաշտպանեն Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: Նախատեսվում է քաղաքի շուրջ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների թիվը 2016-2020 թ.թ. հասցնել 4-ի, մարտ ամսին արդեն կավարտվի հրթիռային երկրորդ գնդի համալրումը նոր տեխնիկայով:
Ս-400 (Տրիումֆ) համակարգերը կարող են ոչնչացնել «սթելզ» (անտեսանելիության) տեխնոլոգիայով նախագծված ինքնաթիռներ, հրթիռներ մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, 5 մետրից մինչև 30 կիլոմետր բարձրության վրա, վայրկյանում 4,800 մետր արագությամբ թռչող օբյեկտներ: Հավանական թիրախը հայտնաբերվում է մինչև 600 կիլոմետր հեռավորության վրա:
Իսկ ահա 2014թ. կսկսվի նոր սերնդի Ս-500 զենիթահրթիռային համակարգերի սերիական արտադրությունը: Դրանց կրակի համար հասանելի կլինի նաև 40-50 կմ բարձրությունը: Համակարգի տեխնիկական տվյալներն առայժմ գաղտնի են, միայն հայտնի է, որ այն ավելի կոմպակտ, շարժունակ, էներգախնայող կլինի, քան Ս-400-ը և վերջինիս կգերազանցի օդային հարձակումները հետ մղելու ունակությամբ:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2011