Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԲՈՒՅՐ



-Հակոբ Կամարի գյուղի մոտ ահեղ մարտեր էին,- պատմում է ազատամարտիկ Ջեմման,- մեր տղաները գերբնական ուժով ամեն օր հետ էին մղում թշնամու բազմաթիվ գրոհներ։ Պատրաստվում էինք հակահարձակման։ Ամեն պահի սպասում էինք հրամանի։ Լսվեց գրոհի ազդանշանը։ Հանկարծ այդ պահին ինձ մոտեցավ ղարաբաղցի Գառնիկն ու լուրջ, ամոթխած, շուտասելուկի նման արտասանեց. «Ջեմմա, քե մատաղ, ես քեզ սիրում եմ»։ Մինչ ես կհասցնեի որեւէ բան ասել, նա արդեն միացել էր գրոհի անցած տղաներին։
Վիրավորներին վիրակապելիս նրանց մեջ տեսա Գառնիկին, արդեն մահամերձ, հոգեվարքի մեջ։ Ինձ տեսնելով` վերջին մի ճիգով ժպտաց, ու շուրթերն աննշան շարժվեցին։
-Գառնի՛կ, եղբայրս, ես էլ քեզ եմ սիրում,- ու արցունքի հետ վերջին մի համբույր դրոշմեցի ֆիդայու սառչող ճակատին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Հոգևոր-մշակութային


15/02/2011