Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Су-27»-Ի ԱՂԵՏ ԿԱՐԵԼԻԱՅՈՒՄ



Երեկ առավոտյան Մոսվայի ժամանակով ժամը 09:51-ին Կարելիայի Բեսովեց օդանավակայանից հյուսիս-արևմուտք վայրէջքի պահին աղետի է ենթարկվել ՌԴ ռազմաօդային ուժերի «Су-27 УБ» կործանիչը, որը ընկել է անտառապատ վայրում՝ երկաթգծի հարևանությամբ և բնակելի տնից հազիվ 100 մետր այն կողմ:

Եղանակի հետախուզության պլանային թռիչք կատարող կործանիչում մարտահամալիր չկար: Ինքնաթիռի երկու օդաչուներն անկարգելի միջոցով փրկվել են և ռադիոկապ հաստատել կենտրոնի հետ՝ հայտնելով ինքնաթիռի կործանման մասին: Որոնողափրկարարական խումբը նրանց հայտնաբերվել է աղետից մեկուկես ժամ անց:

Անկման վայրում քիչ ավելի ուշ գտնվել են կործանիչի օդաչուների խոսակցությունների, ինչպես նաև թռիչքի պարամետրերի գրանցման երկու «սև արկղերը»:
Աղետի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 351-րդ` «Թռիչքների կամ նրանց նախապատրաստման կանոնների խախտում» հոդվածով:
Ըստ նախնական վարկածի, օդային աղետի պատճառը եղել է ինքնաթիռի շարժիչում օտար մարմնի՝ թռչունի հայտնվելը:

Խորագիր՝ Նորություններ


29/06/2012