Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ



ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների համար Կրեմլում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք և ոչ ոքի թույլ չի տա իր հետ «ուժի լեզվով» խոսել և օպերատիվ ու համարժեք պատասխան կտա յուրաքանչյուր սպառնալիքի:

Իսկ ժամանակակից բանակի ստեղծումը նախագահն անվանել է «համազգային անսակարկելի առաջնահերթություն» և հավաստիացրել, որ, մշակելով իր պաշտպանական քաղաքականությունը, Ռուսաստանը կողմնորոշվելու է դեպի բանակաշինության ամենարդիական միտումները և դրանց հիման վրա արդիականացնելու է երկրի զինված ուժերը:

Նա նաև հայտնել է, որ 2013 թվականին նախատեսվում է զինծառայողներին լրիվ ապահովել մշտական բնակարանով, իսկ 2014 թվականին կազմավորել ծառայողական բնակֆոնդ և ձեռնամուխ լինել նոր զորավանների կառուցման ու հների արդիականացման ծրագրին, ինչի շնորհիվ «նույնիսկ ամենահեռավոր կայազորներում կլինեն սպաների ծառայության և նրանց ընտանիքների կենցաղի արժանավայել ու ժամանակակից պայմաններ, ներառյալ սոցիալական անհրաժեշտ ինֆրակառուցվածքը»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/06/2012