Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

33 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ` «ԱԼ-ՇԱԲԱԲԻ» ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԴԻՄԱՑ



Վաշինգտոնն այդչափ մեծ գումար է խոստացել Սոմալիի տարածքի, այդ թվում նաև մայրաքաղաք Մոգադիշոյի մեծ մասը վերահսկող «Ալ-Շաբաբ» իսլամական ծայրահեղական կազմակերպության յոթ պարագլուխների գտնվելու մասին հավաստի տեղեկատվության դիմաց: ԱՄՆ պետդեպարտամենտը նրանց ընդգրկել է աշխարհի յոթ ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում: Նրանց Ահմեդ Աբդի ավ-Մոհամեդի գլուխը գնահատվել է 7, ևս չորս ահաբեկիչներինը` հինգ միլիոն ԱՄՆ դոլար, մնացած երկուսինն ավելի «էժան»:

Ըստ որոշ տվյալների, 2008 թվականին «Ալ-Շաբաբ»-ին անդամակցում էր 3-ից 7 հազար գրոհային: Ծայահեղական այս խմբավորումն իրեն ներկայացնում է որպես իսլամի թշնամիների, ինչպես նաև Սոմալիի անցումային դաշնային կառավարության ու երկրում Աֆրիկյան միության առաքելության դեմ պայքարող կազմակերպություն: Ի լրումն դրա, «Ալ-Շաբաբ»-ը պատերազմ է հայտարարել ՄԱԿ-ին և արևմտյան ոչ կառավարական կազմակերպություններին` 2008-2009 թվականներին սպանելով սովահար բնակչությանը պարեն բաժանող այդ կազմակերպությունների 42 աշխատակիցների: ԱՄՆ-ն ու Կանադան համոզված են, որ «Ալ-Շաբաբը» կապված է «Ալ Քայիդայի» հետ:

Խորագիր՝ Նորություններ


18/06/2012