Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՆՎԱԶԻ



Ցամաքային զորքերի սպառազինության և ՀՕՊ վերգետնյա միջոցների փարիզյան «Եվրոսատորի-2012» միջազգային ցուցահանդեսում գումարված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Միխայիլ Պետուխովը. «Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեց առևտրի բոլոր ասպարեզների վրա, և զենքի արտահանումը բացառություն չէ, սակայն ռուսաստանյան սպառազինության վաճառքի ծավալները տարեցտարի վստահորեն աճում են: Ռուսաստանն ամեն տարի իրականություն է դարձնում բավական հավակնոտ ծրագրեր, և համապատասխան ճկունություն հանդես բերելու դեպքում Ռուսաստանը չի զիջի զենքի համաշխարհային շուկայում նվաճած իր դիրքերը»:

Նույնն ավելի վաղ հաստատել էր նաև «Рособоронэкспорт»-ի ղեկավար Անատոլի Իսայկինը, մատնացույց անելով այն իրողությունը, որ ճգնաժամից առավելապես տուժել են Միացյալ Նահանգներն ու արևմտյան զարգացած պետությունները, որոնք, այսպես թե այնպես, ռուսական սպառազինություն չէին գնում: Իսկ զարգացող երկրները, արաբական պետություններն ու Չինաստանը, ընդհակառակը, հարստացնում են իրենց պետական բյուջեն և ընդլայնում ռուսաստանյան սպառազինության ներմուծման ծավալները:

Ֆրանսիա իր աշխատանքային այցի ընթացքում, որը սկսվում է այսօր, «Եվրոսատորի-2012» միջազգային տոնավաճառ կայցելի նաև ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/06/2012