Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՆ ԳԵՆԵՐԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ



ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Ելենա Կնյազևային, որը 2010-2011 թվականների կատարում էր գլխավոր վարչության պետի պարտականությունները, ինչպես նաև ժամանակին ղեկավարել է ՌԴ ռազմական համալսարանի անգելերեն լեզվի ամբիոնը, ՌԴ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Տևական` շուրջ մեկուկես տասնամյակ ձգված ընդմիջումից հետո նա դարձել է ռուսաստանյան բանակի առաջին կին գեներալը:

Զինվորական բարձրագույն կոչում (ռազմաօդային ուժերի) 1990-ականների կեսերին շնորհվել էր աշխարհում առաջին կին-տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, որն այժմ 75 տարեկան է և 1997-ից անցել է թոշակի: Ապա ռազմաբժշկական ծառայության գեներալ-մայորի կոչում էր շնորհվել պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամի նախկին փոխտնօրեն Նատալյա Կլիմովային, որը, սակայն, մի քանի տարի առաջ աստիճանազրկվել էր, երբ բացահայտվել էին հիմնադրամում կատարված մեծածավալ չարաշահումները:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2012