Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ ԲԱՌԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ



ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել է «Ինտերնետ» համացանցի դիտարկման ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից որոնվող առանցքային բառերի անվանացանկը, որը բավական բազմազան է, «Ջիհադ» ու «Մեքսիկա» բառերից մինչև… «սառույց», «ամպ» ու «հրաման» բառերը:

Ծառայական օգտագործման համար նախատեսված անվանացանկի հրապարակումը հնարավոր դարձավ «Electronic Privacy Information Center» կազմակերպության ջանքերի շնորհիվ, որը, մատնացույց անելով տեղեկատվության ազատության մասին ամերիկյան օրենքը, սպառնաց դատի տալ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությանը, և հատուկ ծառայությունները, չսպասելով դատական հայցին, հրապարակեցին 2011 թվականին հաստատված վերջին անվանացանկը:
Փորձագետների կարծիքով, միանգամայն խաղաղ նշանակության բառերին ևս ուշադրություն դարձնելը գուցե բացատրվում է այն հանագամանքով, որ ահաբեկչական սպառանալիքների հետ միասին դիտարկվում են նաև բնական ու տեխնածին աղետներին առնչվող տեղեկությունները: Մինչդեռ «Electronic Privacy Information Center»-ը պնդում է, որ անվանացանկը «չափազանց լայն է, հեղհեղուկ և ոչ միանշանակ», ինչին, ի դեպ, նախարարությունը համաձայնել է և խոստացել առաջիկայում վերանայել անվանացանկն ու հստակեցնել նրանում ընդգրկված տերմիններն ու ձևակերպումները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/06/2012