Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՆՈՐ ՏԻԵԶԵՐԱԿԱՅԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ



Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Այն ունենալու է իրանական արտադրության արհեստական արբանյակները ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:

Նոր տիեզերակայանի կառուցման մասին լուրերը հաստատել է նաև Իրանի պաշտպանության նախարար, գեներալԱհմադ Վահիդին՝ հավելելով, որ տիեզերակայանը կոչվելու է ԻԻՀ հիմնադիր Այաթոլլա Ռուհոլլի Մուսավի Խոմեյնիի անունով:
Այս լուրն ավելի է սրել Իրանի ու Արևմուտքի հարաբերությունները, քանի որ տիեզերական ուղեծիր արհեստական արբանյակների դուրս բերման և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման համար օգտագործվում են նույն տեխնոլոգիաները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


04/06/2012