ԻՐԱՆԸ «Flame»-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ
Թեհրանն Իսրայելին մեղադրում է համակարգչային բարդագույն «Flame» վիրուսի ստեղծման ու դրանով Իրանի գաղտնի տեղեկություններին մեծ վնաս հասցնելու համար: Վիրուսը վերջերս բացահայտել են ռուսաստանյան մասնագետները:
Փորձագետների պնդմամբ, համակարգչային վիրուսն արդեն հինգ տարի գտնվում է Մերձավոր Արևելքի համակարգչային ցանցերում և կազմակերպված կիբեռնետիկ լրտեսության մի մասն է: Նրա թիրախներ են դարձել Իրանի 189, Արևմտյան ափի 100 և Սիրիայի 30 համակարգչային ցանցեր:
«Flame»-ն այսօր հայտնի ամենահզոր համակարգչային վիրուսներից է, որը կարող է փոխել համակարգիչների կարգավորումները և անգամ ինքնուրույն միացնելով համակարգչի միկրոֆոնը՝ ձայնագրել համակարգից օգտվողների խոսակցությունները:
Հատկանշական է, որ ծրագրահենների թիրախ հանդիսացող բանկային հաշիվները «Flame»-ի միջոցով զանգվածային կիբեռնետիկ հաձակումների չենթարկվեցին, իսկ վիրուսի բարդագույն կառուցվածքը հուշում է, որ այն ստեղծվել է ոչ թե մի խումբ ծրագրահենների, այլ պետության կողմից: Մասնագետներն այն համարում են «երբևէ հայտնաբերված ամենաբարդ սպառնալիքներից մեկը» և համոզված են, որ վերջինիս ստեղծվել է ժամանակին Իրանի միջուկային համակարգին մեծ վնաս հասցրած «Stuxnet» վիրուսը ստեղծած ազգի կամ ազգերի կողմից:
Ոչ միայն Իրանի, այլև բազմաթիվ փորձագետների պնդմամբ, վիրուսն Իրանի միջուկային ծրագիրը տապալելու նպատակով 2004-ին ստեղծել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական