Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՍՊԱՆ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍ
ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՍՊԱՆ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեխնիկական վարչության նախկին սպա Վլադիմիր Լազարը Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար դատապարտվել է 12 տավա ազատազրկման և զրկվել գնդապետի զինվորական կոչումից: Դավաճան գնդապետը պատիժը կկրի խիստ ռեժիմի աշխատանքային գաղութում: Զորացրվելուց հետո նա աշխատում էր «Госземкадастрсъемка» դաշնային կազմակերպությունում և վերստին շփվում էր պետական գաղտնիքների հետ:

Լազարը 2008 թվականին ձեռք էր բերել ու Բելառուսում միջնորդի միջոցով ամերիկյան ռազմական հետախուզության գործակալ, 1990-ականներից Էստոնիայում բնակվող Ալեքսանդր Լեսմենտին, որի հետ 1970-ականներին սովորել էր Լենինգրադի ռազմատեղագրական բարձրագույն հրամանատարական ուսումնարանում, փոխանցել 7.000 տեղագրական քարտեզների էլեկտրոնային տարբերակները, որոնցում կային պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: