Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՄԱՎՈՐԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո գլխավոր հերոսը՝ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ նրա հայրը՝ Անատոլի Մոտրիչը, պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։
ՀՀ նախագահի անունից պարգեւները հանձնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը։

Խորագիր՝ Նորություններ


01/02/2011