Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ՕՐՆ ԷԼ ԿԳԱ



Պատմում է Պողոս Խամոյանը

Մոնթեն լուր էր ուղարկել Մաճկալաշեն, որ ջոկատի տղաներով անհապաղ օգնության հասնենք։ Կարմիր շուկայում ծանր մարտեր էին ընթանում։
Որքան հնարավոր էր՝ արագ տեղ հասանք ու միանգամից մտանք մարտի մեջ։ Աջ թեւից, անսպասելի, զորեղ հարված հասցրինք թշնամուն, եւ սկսվեց անկանոն նահանջը, ավելի ճիշտ՝ փախուստը։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր, եւ մենք հոգնած, պատերին հենված՝ զրույցի էինք բռնվել, կատակում-ուրախանում էինք, մեզ մոտեցավ Մոնթեն։
-Ապրե՛ք, տղանե՛ր, ապրե՛ս, Արմեն, աղվոր տղաք ունես, լավ կռիվ ըրին,- մեզ ասաց Մոնթեն, ու հանկարծ հայացքը չգիտեմ ինչու դարձնելով ինձ՝ հարցրեց.
-Աղվոր տղա, որտեղացի՞ ես։
-Թալինի Դավթաշեն գյուղից է, հրամանատա՛ր, նախնիները սասունցի են, գաղթել են Մեծ եղեռնին,- ներկայացրեց հրամանատարը։
Սասուն անունը լսելուց Մանթեի դեմքին ժպիտ երեւաց.
-Ա՜յ թե բան, Սասունից եկած լինեիր, է, քո ջոկատով, սասունցիների դեմ էլ թուրքն ո՞ւմ շունը կլիներ…
Հետո ընդհանուր խոսք-զրույց սկսվեց, քննարկումներ… Բաժանումին Մոնթեն հերթով սեղմեց ջոկատի տղաների ձեռքը, երբ հասավ ինձ, կատակով դիմեց Արմենին.
-Արմեն, հո չե՞ք նեղացնում սասնցուն, տեսեք, հա, Սասունից եկել-հասել է Ղարաբաղ օգնության։ Ի՞նչ իմանաս, որ վաղն էլ դուք չեք օգնության գնալու Սասուն…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


01/02/2011