Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը` նախորդ համարում

ԴՈԿՏՈՐ ՊԱՊՅՈՒՍ

Կախարդներին դաժանորեն հալածում էր նաև Պետրոս Առաջինը: Սակայն ոչ բոլորին: Թագավորի սիրելի և բաժակակից, աստղագուշակության ու մոգության վերաբերյալ աշխատությունների հեղինակ Յակով Բրյուսին բոլորը կախարդ էին համարում: Նրա մասին ասում էին, թե կարողանում է օրերի ճշգրտությամբ կանխագուշակել ապագան, թռչել օդում, անկենդանից կենդանի ստեղծել և ծերունիներին վերադարձնել երիտասարդությունը: Բրյուսի զարմիկ Թոմաս Մակլարենը` տհասի մեկը, որը հարազատների կողմից ուղարկվել էր օտարության, որպեսզի քեռին նրան Ռուսաստանում ինչ-որ գործի տեղավորի, մորը նամակ է ուղարկում, որը հարյուր տարի անց հրապարակվում է «Թագավորական պատմական ամսագրում»: Նամակում Թոմմին հիստերիկ վախով նկարագրում է, թե ինչպես է իր քեռին քոթոթի վերածել ծեր շանը, որի վրա ժամը մեկ ինչ-որ գարշահոտ լուծույթ էր լցնում, այնուհետև նույն գործողությունը կատարում է զառամյալ բանտապահի նկատմամբ: Ծերունուց պատանի չի ստացվում, սակայն կախարդական ծեսից հետո ծերուկն ամենաշատը 35-40 տարեկան էր երևում:

Թագավորը միշտ բարեհաճ էր Բրյուսի նկատմամբ. կոմսի տիտղոս շնորհեց, հրաշալի կալվածք նվիրեց, նշանակեց սենատոր և երկու նախարարությունների ղեկավար: Թագավորը ներում էր նրան, երբ Բրյուսը, դիմելով իրեն, հիմար էր անվանում, իսկ պալատականներին` սրիկաներ և խոզեր: Իսկ երբ պարզվում է, որ Բրյուսը մի կլորիկ գումար է յուրացրել թագավորական գանձարանից, թագավորը աչք է փակում դրա վրա:

Կախարդների թագավորական ծառայությունում ընդգրկված էին նաև «օտարերկրյա լեգեոներներ»: 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի ազնվականության և մտավորականության կուռքն էր ֆրանսիացի հայտնի մոգ և բժիշկ Պապյուսը: Նա երեք անգամ ` 1901, 1905 և 1906թթ. այցելել է Ռուսաստան և որպես բժիշկ և օկուլտիստ` խորհուրդներ տվել թագավոր Նիկոլայ Երկրորդին և թագուհի Ալեքսանդրիային:

1905թ. հոկտեմբերին Պապյուսը Ցարսկոյե Սելոյում Նիկոլայ Երկրորդի խնդրանքով կանչում է թագավորի հոր` Ալեքսանդր Երրորդի հոգին, որն էլ կանխագուշակում է, որ Նիկոլայը կկործանվի հեղափոխականների ձեռքով: Պապյուսը խոստացավ իր մոգական հնարքներով հետաձգել Ալեքսանդրի մարգարեության իրականացումը, համենայն դեպս` մինչև իր մահը: Եվ մոգն իր խոստումը կատարեց. Նիկոլայը գահը կորցրեց մոգի մահվանից 141 օր անց: Պապյուսը թագավորին օգնում էր նաև պետական որոշումներ ընդունելիս:

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կախարդների թագավորական ծառայության անձնակազմը մեծ մասամբ արտագաղթեց` ծառայելու այլ երկրների իշխանավորներին. պատահական չէ, որ աշխարհի շատ երկրներում մինչև այսօր էլ կառավարման ձևը միապետությունն է: Սակայն կախարդների ծառայությունը Ռուսաստանում դրանով չվերացավ, թեև այլ անվանում ստացավ. չէ՞ որ Ռուսաստանում թագավորներին փոխարինեցին ուրիշ ղեկավարներ: Հարցը անվանումը չէ, այլ այն, որ ծառայության նպատակն ու խնդիրները մնացին նույնը:

ՅԱԿՈՎ ԲԼՅՈՒՄԿԻՆ

Արդեն Ձերժինսկու օրոք Լուբյանկայում հիմնադրվեց 8-րդ տեխնիկական հատուկ բաժանմունքը, որը պետք է մշակեր և ապահովեր թագավորական գաղտնիքների պահպանության մեթոդները, իսկ հետագայում նաև դրանց կիրառման վերահսկողությունը` օկուլտիստական (մոգության) եղանակներով: Բաժանմունքը ղեկավարում էր Գլեբ Բոկին, այստեղ էին աշխատում նաև պրոֆեսոր Ա. Բարչենկոն, հայտնի չեկիստ Յա. Բլյումկինը և մոգական ունակություններով օժտված բոլշևիկներ: Նրանցից գրեթե բոլորը հետագայում դարձան «Միասնական աշխատանքային եղբայրություն» (ՄԱԵ) մոգական-միստիկական գաղտնի կազմակերպության անդամ:

Ձերժինսկու մահից հետո բաժանմունքի հովանավորությունն ստանձնեց Բուխարինը` իշխանության համար պայքարում Ստալինի ընդդիմադիրը, բայց նա պարտվեց և 1938-ին գնդակահարվեց: 1937-1941թթ.-ին գնդակահարվեցին ընդդիմադիր մոգական կազմակերպության գրեթե բոլոր անդամները: Զոհվեց Գլեբ Բոկին, գնդակահարեցին արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Ստոմոնյակովին, Ա. Բարչենկոյին և գործնականում բոլոր նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ չափով կապված էին Ստալինին ընդդիմադիր այդ թագավորական մոգական կազմակերպության ճյուղի հետ: Կախարդների ծառայության խորհրդային ժամանակաշրջանի պատմության մեջ ՄԱԵ-ն մտավ որպես «բանակային կախարդության» հնարքների մշակող:

Հայրենական մեծ պատերազմի ճակատներում Կարմիր բանակի միլիոնավոր զինվորներ և սպաներ ինքնամոռաց խաղում էին ,ՎՈւվպՎ վպ չսÿՊÿե խաղը: Խաղը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մոգական ծես. մարտից առաջ զինվորները փորձում էին խաբել մահվանը` խորհրդանշականորեն փոխանակելով միմյանց ճակատագրերը (անձնական իրեր փոխանակելու միջոցով): Այս ծեսը կատարում էին ինչպես անկուսակցականները, այնպես էլ կոմունիստները, ինչպես հավատացյալները, այնպես էլ աթեիստները` առանց հաշվի առնելու կոչումն ու պաշտոնը: Ծեսն այնքան արմատավորվեց ռազմաճակատի մարտիկների կենցաղում, որ պատերազմի ավարտից 20 տարի անց Մ. Մատուսովսկին և Վ. Բասները խորհրդային հետախույզների մասին պատմող «Սուր և վահան» ֆիլմի համար գրեցին երգ` (որը հետագայում սովետական ժողովուրդը սկսեց հաճույքով երգել) Կարմիր բանակում և ռազմական հետախուզությունում մոգության զանգվածային դեպքերի մասին: Երգն այդպես էլ կոչվում էր` ,ԾՈւվպՎ վպ չսÿՊÿե: Դրա բովանդակությունը ոչ երկիմաստորեն բացահայտում էր «խաղի» իրական նպատակը:

«Что пожелать тебе сегодня перед боем?
Ведь мы в огонь и дым идем не для наград.
Давай с тобою поменяемся судьбою,
Махнем не глядя, как на фронте говорят! »

(«Ի՞նչ կարող եմ մաղթել քեզ այսօր մարտից առաջ,

Չէ՞ որ կրակի և ծխի մեջ պարգևների համար չենք նետվում:

Եկ փոխանակենք քեզ հետ ճակատագրերը մեր,

Գնա՛նք առանց նայելու, ինչպես ասում են ճակատում»):

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱՐՉԵՆԿՈ

Այս ծեսը, դեռ մինչև գերմանացիների դեմ պատերազմի սկսվելը, մշակել էր ՄԱԵ անդամ Իվան Ստեփանի Մոսկվինը` հատուկ գործող բանակում կիրառելու համար (Այս մասին 2005թ. ,ԼվՑպսսպՍՑ.ՁՉՏՐփպրՑՉՏե թերթում պատմել է մի հայտնի ռուս գեներալ, գիտնական): Իր ստեղծած ծեսը ինքն էլ կիրառել է. վտանգ զգալով` ճակատագրերը «փոխանակում է» հայտնի չեկիստ և հետախույզ Յակով Բլյումկինի հետ: Վերջինիս մոգական կազմակեպության գործով գնդակահարեցին առաջինը: Իսկ Իվան Մոսկվինը մահացավ իր բնական մահով 1947թ.` ընտանիքի անդամներով շրջապատված: Նրան հուղարկավորեցին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:

Դեռևս 1579թ., երբ Ստեփան Բատորիի զորքերը պաշարել էին Պոլոցկը, տևական հորդառատ անձրևները վերագրվում էին ռուսական պաշարված կայազորի մոգությանը: 1941թ. խստաշունչ ձմեռը, որը կործանարար էր գերմանացիների համար, նույնպես վերագրվում էր ռուսական կախարդների ծառայությանը: Բայց այդ հարցում վերջինիս սատարեցին դեռևս ցարական Կախարդների թագավորական ծառայության նրանց գործընկերները, որոնք ավելի վաղ գաղթել էին Գերմանիա և Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայության անցել Հիտլերի մոտ: Այո՛, մոգական հատուկ ծառայությունները նույնպես ունեին իրենց երկվորյակ-գործակալները: Նրանցից մեկը Սերգեյ Ալեքսեյի Վրոնսկին էր` գերմանական վերմախտի մայոր, հեքիմ, փիլիսոփայության և բժշկության դոկտոր, պրոֆեսոր և գուշակ:

Նրա հայրը` գեներալ Ալեքսեյ Վրոնսկին, ծառայել էր հետախուզության սրբություն սրբոցում` գլխավոր շտաբի ծածկագրման բաժնում և տիրապետում էր 42 լեզվի: 1920թ. նա իր ընտանիքի անդամների հետ փորձում է արտագաղթել երկրից, սակայն ամբողջ ընտանիքին գնդակահարում են: Հրաշքով փրկվում է միայն հնգամյա Սերգեյը: Նրան դաստիարակում է իր տատիկը, որը կատարելապես տիրապետում էր աստղագուշակությանը, քիրոմանտիային (ձեռքի ափի նշաններով գուշակություն) և բազմաթիվ այլ օկուլտիստական (գաղտնի, ծածուկ) գիտությունների: Հենց նա էլ դառնում է Սերգեյի առաջին ուսուցիչը: Տատիկը նրան սովորեցնում է հիպնոսի և մեդիում (մարդ, որի մեջ իբր մտնում են մեռածների հոգիները և խոսում) աշխատելու հմտությունները: 1930թ. կեսերին Վրոնսկին ընդունվում է Բեռլինի կենսառադիոլոգիական ինստիտուտ: Այս գաղտնի հաստատության շրջանավարտները ստանում էին լայնածավալ գիտելիքներ ոչ ավանդական գիտությունների վերաբերյալ` սկսած էքստրասենսորիկայից և կենսաէներգաթերապիայից, վերջացրած աստղագուշակությամբ և պայծառատեսությամբ: Այս ուսումնական հաստատության լավագույն շրջանավարտները բուժում և խորհուրդներ էին տալիս Երրորդ ռայխի վերնախավին: Սերգեյը դառնում է Հիտլերի աջ ձեռքը համարվող Ռուդոլֆ Հեսսի անձնական աստղագուշակը: Վրոնսկին խորհուրդներ էր տալիս և բուժում հիտլերյան շտաբի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին: Բուժում էր նաև անձամբ ֆյուրերին և այն քչերից էր, որոնց Հիտլերն աներկբա վստահում էր:

Ս. ՎՐՈՆՍԿԻ

Իհարկե, կամա թե ակամա` Վրոնսկին տեղյակ էր Երրորդ ռայխի բազմաթիվ ռազմական, պետական և օկուլտական գաղտնիքներին: Եվ նա չէր կարող չօգտվել այդ հանգամանքից, քանի որ… խորհրդային հետախուզության գործակալ էր և Գերմանիայի կոմունիստական ընդհատակյա կուսակցության ղեկավարներից մեկը: Սկսած 1942թ. Վրոնսկուն համառորեն կանչում են «Կենտրոն»` Մոսկվա, իբր պարգև հանձնելու: Ավելի ուշ նա պատմում է, որ վերլուծելով իր իսկ բախտացույցը, անբարենպաստ հեռանկար է տեսնում: Գերմանիայում մնալ էլ չէր կարող, քանզի նույն աստղերը նրան հուշում էին, որ այստեղ իրեն սպասում է մոտալուտ մերկացում և անխուսափելի մահ:

Հեսսի` կործանիչով Անգլիա փախչելուց հետո գերմանացի աստղագուշակների համար սկսվեցին ծանր ժամանակներ: Շատերը հայտնվեցին բանտում: Վրոնսկին, ձևակերպելով գերմանական դիվանագիտական անձնագիր, ուղևորվում է իր հարազատ Մերձբալթիկա: Այստեղ իրեն պետքական ինքնաթիռին տիրանալու համար նա հիպնոսի է ենթարկում գերմանական ռազմական օդանավակայանի սպասարկող անձնակազմին` ստիպելով նրանց վառելիք լցնել թեթև աերոպլանի բաքի մեջ, որի միջոցով էլ նա հատում է ռազմաճակատը և… առանց դատ ու դատաստանի հայտնվում փշալարերի ետևում:

Ուժեղացված հսկողությամբ ճամբարից Վրոնսկին փախչում է` օգտագործելով հիպնոսելու իր զարմանալի ունակությունը, երկար ժամանակ ապրում արտասահմանում` ուրիշի անվան տակ: Սերգեյ Վրոնսկին ԽՍՀՄ է վերադառնում միայն Ստալինի մահվանից հետո: Խրուշչովի կարգադրությամբ նրան ուղարկում են Զվյոզդնի քաղաք (փակ քաղաք` Մոսկվայից 25կմ դեպի հյուսիս-արևելք)` աշխատելու ըստ մասնագիտության: Նա, օրինակ, պնդում էր, որ հետաձգեն Սերգեյ Կորոլյովի վիրահատությունը. գլխավոր կոնստրուկտորը մահացավ վիրահատական սեղանին: Վրոնսկին Յուրի Գագարինի հետ եղել է ԱՄՆ-ում, հանդիպել Քենեդի եղբայրների հետ, կանխագուշակել նրանց, ինչպես նաև Մերիլին Մոնրոյի ողբերգական մահը: Ս.Վրոնսկին մահանում է 1998թ. հունվարին` 85 տարեկան հասակում:

ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼՅՈՒԺՆԻ
«Литературный дом Братьев Песчаных» գրական գործակալություն

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Պատմության էջերից, Ռազմական


28/03/2012