Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽՈՒՍԱՓԵՑԻՆՔ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»



Երիտասարդ բժշկուհի ավագ լեյտենանտ Քնարիկ Հակոբյանը փոխգնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժծառայության և բուժկետի պետն է։

Քնարիկը ծնվել է Երևանում, սովորել է N 199 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելով՝ նա ընդունվել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 2006թ., իսկ մեկ տարի անց սովորել է ինտերնատուրայում։ Քնարիկը թերապևտ է։ Նա ամուսնացած է, ունի երկու որդի։

-Դեռևս դպրոցական տարիներից նախապատրաստվում էի բժշկական համալսարան ընդունվել, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետը նախընտրեցի հայրիկիս խորհրդով (հայրը` գնդապետ Գագիկ Հակոբյանը, այժմ աշխատում է պաշտպանության նախարարությունում։ Նա ժամանակին բանակ եկավ՝ թողնելով դասախոսական աշխատանքը)։

Թեպետ ձմեռը ցուրտ էր, բայց մեզ հաջողվեց կազմակերպել կանխարգելիչ աշխատանքներ և խուսափել բարդություններից։ Ինձ շատ է օգնում բուժակ, դեղատան պետ ենթասպա Արփինե Ավագյանը։

Նշենք, որ տիկին Արփինեն Կոշ գյուղից է, դպրոցից հետո սովորել է Երևանի պետական բժշկական ուսումնարանում։ Նրա ամուսինը` կապիտան Ռոբերտ Առաքելյանը, նույնպես զինվորական է։ Նա ազգային բանակ է տեղափոխվել նախկին խորհրդային բանակից։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ազգային բանակ


14/03/2012