Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՎԵՐՍՏԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԱՆԽՆԱ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ»



ԿԺԴՀ իշխանությունները «նախապես ծրագրված սադրանք» են որակել Հարավային Կորեայի ու Միացյալ Նահանգների համատեղ զորախաղերը երկու պետությունների միջև վիճելի կղզիների տարածքում և սպառանցել սահմանը խախտելու դեպքում «անխնա հարված հասցնել» հարավային հարևանին: Հյուսիսային Կորեային հատկապես զայրացրել է այն փաստը, որ Հարավային ծովում գտնվող հինգ վիճելի կղզիների մերձակայքում համատեղ զորախաղեր են ծրագրվում այն ժամանակ, երբ ողջ ժողովուրդը դեռ սգում էր երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը և կատարվողն անվանել է «խաղ կրակի հետ»: Փխենյանը Հարավային Կորեայի իշխանություններին ուղարկած բողոքի նոտայում հայտարարել է, որ ժողովուրդն ու բանակը պատրաստ են «ինչպես լոկալ զինված բախման, այնպես էլ լայնածավալ պատերազմի»:

Իր հերթին, Սեուլն այս ամենը որակել է որպես անհեթեթություն և հայտարարել, որ զորախաղերն իրականում անց են կացվելու Փխենյանի մատնանշած տարածքից բավական հեռու:

Խորագիր՝ Նորություններ


21/02/2012