Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԵՎ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆԸ



ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԵՎ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆԸԵնթասպա Գալստյանը  պայմանագրային զինծառայող է  հատուկ  նշանակության N զորամասում: Նպատակասլաց և  պարտաճանաչ պայմանագրայինը բարձր պատրաստվածության շնորհիվ հրամանատարների կողմից առաջադրված յուրաքանչյուր խնդիր կատարում է ճիշտ ու ժամանակին: Օրերս մասնակցելով ատեստավորման քննություններին՝ ցուցաբերել է լավ արդյունքներ:

-Միշտ առաջնորդվել եմ «ցանկության դեպքում կարելի է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն» կարգախոսով: Զինծառայակից ընկերներիս խորհուրդ եմ տալիս, որ նրանք էլ մասնակցեն ատեստավորման քննություններին: Հետախույզների համար գործընթացը բավականին դյուրին է, քանի որ մենք ավելի բարդ պայմաններում ենք խնդիրներ կատարել, հաղթահարել անգամ անհնարին թվացող դժվարությունները: Ատեստավորումը ոչ միայն բարելավում է մասնակիցներից յուրաքանչյուրի ֆինանսական վիճակը, այլ նաև ապահովում է մասնագիտական անհատական և կոլեկտիվ մրցակցության միջավայր, տալիս նոր հնարավորություններ հետագա առաջխաղացման համար,- ասում է հետախույզը:

-Բարձր կարգապահությամբ, հմտություններով և ունակություններով բազմիցս է աչքի ընկել ենթասպա Գալստյանը: Նույնիսկ առօրյա պարապմունքները կազմակերպում և իրականացնում է այնպես, որ հաճախ մեզ՝ հրամանատարներիս է հետաքրքրում այդ պարապմունքներին ներկա լինելը,- նշում է հրամանատարը:

 

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Ազգային բանակ


09/04/2024