Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԿՄԱ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ



ԲԿՄԱ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԲԿՄԱ-ի բասկետբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ դարձավ 2023-2024 թվականի A league Pro basket-ի և Հայաստանի առաջնության հաղթող:

Այս տարի ԲԿՄԱ-ի կազմին էր միացել ազգային հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանը, որը առավելապես հայտնի է իր երեք միավորանոց ճշգրիտ նետումներով:

-Նաև նրա ներկայությունը մեր երիտասարդ բասկետբոլիստներին օգնեց հասնելու բաղձալի նպատակին: Ի դեպ, երկու առաջնությունների արդյունքում նա ճանաչվեց լավագույն խաղացող,- ասաց թիմի գլխավոր մարզիչը:

ԲԿՄԱ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԹիմի անդամ, ժամկետային զինծառայող, 7 համարի մարզաշապիկով հանդես եկող Տիգրան Մկրտումյանն էլ արժանացավ լավագույն խաղարկողի տիտղոսին, իսկ ժամկետային, 12 համարի տակ խաղացող Մարատ Միքայելյանի վաստակած 28 միավորից վերջին երկուսը որոշիչ եղան A league Pro basket-ի  եզրափակիչում հաղթելու համար: Մարատն էլ արժանացավ  «լավագույն թեթև հարձակվող» տիտղոսին:

ԲԿՄԱ-ի կազմում 9 համարի մարզաշապիկով հանդես եկող մյուս ժամկետային զինծառայող Կարեն Մելիքյանն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում և մասնակցելու է 2024 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Մարզիչների համոզմամբ՝ նրա հմտություններն ու խաղի ըմբռնումը էապես կնպաստեն, որպեսզի մեր  հավաքականը բարձր արդյունքների հասնի:

Խորագիր՝ #12 (1525) 29.03.2024 - 05.04.2024, Մարզաշխարհ


09/04/2024