Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՆ ԵՎ ԱՉԱԼՈՒՐՋ ԴԻՐՔԱՊԱՀԸ



Ժամկետային զինծառայող, շարքային Արման Բաղդասարյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ:

Կարգապահ և օրինակելի զինծառայողը ոչ միայն իրեն վստահված անձնակազմն է ապահով տեղափոխում, այլ նաև մեծ պատասխանատվությամբ է կատարում առաջադրված ցանկացած խնդիր:  Զինակից ընկերներն ասում են, որ Արմանը հմուտ վարորդ է. եթե մեքենայի ղեկին նա է լինում, բոլորը վստահ են, որ ապահով տեղ են հասնելու:

-Մինչև զինվոր դառնալը չէի պատկերացնում, որ մի օր էլ հայրենիքիս պաշտպանության պատասխանատու գործն եմ ստանձնելու: Չեմ ափսոսում բանակում անցկացրածս և ոչ մի վայրկյանի համար: Ծառայությանս մեկ տարին ինձ շատ բան տվեց, ֆիզիկապես ու հոգեպես կոփվեցի, սովորեցի կրակել տարբեր զինատեսակներից, լավ ընկերներ ձեռք բերեցի,- անկեղծանում է շարքային Բաղդասարյանը:

Արման Բաղդասարյանը նաև մարտական հերթապահության մեջ է ընդգրկվել՝ ստանձնելով հայրենիքի սահմանների պաշտպանության անչափ պատասխանատու գործը: Հրամանատարները նշում են, որ նա անձնվեր ծառայությամբ վայելում է զինակից ընկերների սերն ու հարգանքը, զորամասի լավագույն դիրքապահներից է՝ զգոն և աչալուրջ:

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Խորագիր՝ #11 (1524) 22.03.2024 - 29.03.2024, Ազգային բանակ


27/03/2024