Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄՎազգեն Սարգսյանի 65-ամյակի առթիվ իր անունը կրող զորամասում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլք։

Մասնակիցներն այցելել են Վ. Սարգսյանի տուն-թանգարան, ծաղիկներ են խոնարհել Սպարապետի կիսանդրու առաջ: Այնուհետև հանդիսավոր արարողության ժամանակ ներկաները կիսվել են Վազգեն Սարգսյանին բնութագրող հուշերով և պատմություններով:

 

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

 

Խորագիր՝ #08 (1521) 01.03.2024 - 08.03.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/03/2024