Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔՈԼԵՋ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔՈԼԵՋՀունվարի 24-ին, Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։
Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Խորագիր՝ Նորություններ


25/01/2024