Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆՀուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա  շրջանավարտների հետ։

Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։

Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք սպաների շնորհել է սպայական հերթական կոչումները։

Խորագիր՝ Նորություններ


28/07/2023