Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱՎՏՈՄԱՏ



Իժևսկի մեքենաշինական գործարանի կոնստրուկտորներն արդեն ավարտել են «АК-12»-ի մշակումը, պահպանելով այս ավտոմատների դասական պարզ կառուցվածքը և միաժամանակ նրանում օգտագործելով նորագույն նյութեր ու տեխնոլոգիաներ: Դրա շնորհիվ բարելավվել է հատկապես ավտոմատի փողի որակը, թույլ տալով բարձրացնել մենահատ կրակի ճշգրտությունը: Բացի այդ, հաջողվել է թուլացնել նաև հետհարվածի ուժը, ինչն ինքնին բարձրացրել է ավտոմատ կրակի արդյունավետությունը:
Նոր ավտոմատն արդեն գտնվում է գործարանային փորձարկումների փուլում, իսկ շուրջ մեկ տարի անց կհանձնվի պետական հանձնաժողովի դատին:

«АК-12»-ը ստեղծողների հավաստմամբ, այն համապատասխանում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված բոլոր պահանջներին և արտահանվելով, Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին կօգնի նվաճելու նոր շուկաներ զենքի միջազգային առևտրի ասպարեզում:

Նոր ավտոմատը կարող է հիմք հանդիսանալ 5,45х39 միլիմետրից մինչև 7,62х51 միլիմետր տրամաչափի փամփուշտներով կրակող քսան տարբեր մոդիֆիկացիաների ստեղծման համար: «АК-12»-ը, մենահատից ու ավտոմատից բացի, ունի նաև երեք կրակոց արձակող ռեժիմ, արտասահմանյան արտադրության ներփողային նռնակների օգտագործման և ամենատարբեր սարքավորումների ամրացման ու կիրառման հնարավորություն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


26/01/2012