Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ



Լրագրողներին հայտնելով այդ մասին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ կոնստրուկտորների հետ միասին այնտեղ կաշխատեն նաև զինված ուժերի, անվտանգության դաշնային ծառայության, ներքգործնախարարության և ՌԴ մյուս ուժային կառույցների փորձագետները:

Ռոգոզինի հավաստմամբ, լաբորատորիայի հիմնման նպատակն է հրաձգային զենքի մշակման մասնագետների ուղիղ՝ առանց տարատեսակ միջնորդների համագործակցությունն այդ զենքը գործնականում կիրառող ուժայինների հետ, ինչը թույլ կտա զենքի ստեղծումն իրականացնել ոչ թե արտաքուստ խելամիտ տարբեր սխեմաների, այլ այդ զենքը կիրառողների խելքի ու ձեռքերի միջոցով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/01/2012