Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐՈՒԳՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԶՐԱՀԱՊԱՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ 1.000 ՀԱՄԱԼԻՐ



«Պերմյաչկա-Օ» մարտական պաշտպանիչ հանդերձանքը զինծառայողին պաշտպանում է գնդակներից ու բեկորներից: Պետական պաշտպանական պատվերի շրջանակներում նախատեսվում է գնել նման հանդերձանքի շուրջ 100.000 լրահամալիր: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Պոպովկինն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական բանակը ձեռք է բերելու նմանօրինակ «Ֆելին» պաշտպանիչ համազգեստի սահմանափակ քանակություն, որի գնման վերաբերյալ տեղեկությունները հետագայում չէին հաստատվել:

«Պերմյաչկա-Օ» մարտական պաշտպանիչ հանդերձանքը, որը կազմված է 20 բաղադրիչներից, այդ թվում նաև ինքնատաքացվող սպիտակեղենից, հարմար կառուցվածքի շնորհիվ զինվորին թույլ է տալիս հանգիստ տեղաշարժվել, առաջին հերթին կհատկացվի Հարավային զինվորական օկրուգի զորքերի հետախուզական և հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներին: 50 աստիճան շոգից մինչև նույնքան աստիճան սառնամանիքի պայմաններում մարտիկն այն անընդհատ կարող է կրել մինչև 48 ժամ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/01/2012