Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏ
ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏ

ԲԱՆԱԿԱՅԻՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԲանակային ձեռնամարտը՝ որպես մենապայքարային մարզաձև, ստեղծվել է 1979 թ. ԽՍՀՄ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի մասնագետների կողմից:

ՀՀ զինված ուժերում այս մարզաձևի տարածման աշխատանքներն  սկսվեցին  2016 թ.-ին: Ֆիզիկական պատրաստության մասնագետների և հատուկ նշանակության ստորաբաժանումների մենապայքարային մարզաձևերին տիրապետող առավել պատրաստված զինծառայողների հետ անցկացվեց բանակային ձեռնամարտի սեմինար, որի արդյունքում լավագույններին շնորհվեցին մրցավարական կարգեր:

Արդեն հաջորդ տարի անցկացվեց ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին զորամիավորումների և միավորումների հավաքական թիմերի մարզիկ-զինծառայողները:

Մարզաձևը հնարավորություն է տալիս բռնցքամարտով, ըմբշամարտով, արևելյան մարտարվեստներով մարզված զինծառայողներին պայքարելու միմյանց դեմ: ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը պարբերաբար մասնակցում է նաև միջազգային մրցումների` անհատական պայքարում զբաղեցնելով  մրցանակային տեղեր:

ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի 2023 թ. առաջնությունը պլանավորված է ապրիլ ամսին, որին ակնկալվում է մեծ թվով զինծառայողների մասնակցություն:

ՍԵՐԳԵՅ ՄԱՅԻԼՅԱՆ

փոխգնդապետ