Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ



ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲՓետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որի ավարտին  Ավետարանով ու Աշոտ Երկաթի մասունքակիր խաչով օրհնեցին երիտասարդներին ու զինվորներին: Արդեն ավանդույթ է՝ տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ 17-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը։ Այս տարի եկեղեցի էր բերվել նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության խորհրդանիշ Աշոտ Երկաթի խաչը՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով: Առաջնորդարանում տեղի ունեցավ նաև Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի միջոցառում:

Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանն իր խոսքում կարեւորելով բանակի եւ հոգեւորականների համագործակցությունը՝ շեշտեց, որ այդ կապը երբեք չի ընդհատվել. «Եվ այսօրվա  տոնը եւս մեկ վկայություն է, որ  մենք սրի եւ խաչի զորության միավորումով կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը»:

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲՄիջոցառման ընթացքում  խորհրդանշական խաչեր ու  դրամական աջակցություն հանձնվեց ժամկետային 20 զինծառայողի, որոնք  խրախուսվել են նաեւ արձակուրդով:

Զինծառայող Էդգար Մխիթարյանն իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար. «Այս պարգեւատրումը, քաջալերանքը  մեզ համար մեծ նշանակություն ունի եւ պարտավորեցնում է շարունակել պատվով, նվիրումով եւ Աստծո զորությամբ կատարել հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»:

Աննկարագրելի էր ծնողների հպարտությունն ու ուրախությունը:

ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲՍերժանտ Գոռ Բադանյանի մայրը՝ Աստղիկ Ցոլակյանը, դժվարությամբ էր զսպում ապրումները. «Անչափ հուզված եմ, բոլոր ծնողներին ցանկանում եմ՝ եթե հուզվել, ապա միայն նման առիթներով… Երախտագիտությունս եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին:  Արդեն մի քանի տարի է, ինչ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Սարգսի տոնին  ներկա են լինում նաեւ   ուսման բարձր առաջադիմություն եւ զինվորական  բարձր կարգապահությամբ աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողները: Հոգեւոր մշակույթի եւ բանակի կուռ ամրությունն ուժեղ եւ ինքնիշխան երկիր ունենալու կարեւոր նախապայման է, թող եկեղեցի-բանակ կապը հարատեւ ու միշտ ամուր լինի»:

Գեղակերտցի Դավիթ Հովհաննիսյանի քույրը՝ Շողիկն էլ  լրացնում է. «Այս օրն անմոռաց կլինի մեր հիշողության մեջ, եկեղեցու արարողությունն էլ շատ տպավորիչ էր: Երբ զորամասից տեղեկացրին, որ եղբայրս ներկա է լինելու միջոցառմանը, մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Ուրախություն, հուզմունք միախառնվել էին: Եղբայրս մեզ հպարտության բազում առիթներ է պարգեւել՝ Հայաստանի չեմպիոն է մարտեր առանց ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲկանոնների մարզաձևում, բանակում էլ աչքի է ընկել անձնվեր ծառայությամբ…»:

Զինվորներից ոմանք  մարտական գործողությունների մասնակից են, սակայն համեստորեն լռում են,  նրանց խիզախության մասին «պատմում» են մեդալներն ու կրծքանշանները:

Միջոցառումն ավարտվեց: Եկեղեցու բակում  զինվորներն ամուր-ամուր փարվում են հարազատներին, սիրած աղջիկներին:

Այդպես ամուր էլ հայրենիքն են պաշտպանում՝ նույն սիրով ու նվիրումով…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


09/02/2023