Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՁՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՁՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՁՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԶինված ուժերում ծառայությունը և բանակի առօրյան ինքնին նպաստում են առողջ ապրելակերպին:

Ֆիզիկական պատրաստվածությունը, ըստ էության, զինվորական անձնակազմի կյանքի և մասնագիտական գործունեության անբաժանելի մասն է:  Զինված ուժերում ծառայությունը կառուցված է զինվորների մեջ մարդկային ու բարոյական բարձր որակների ձևավորման, խիզախության, տոկունության, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու գիտակցության հենքի վրա:  Մարտական և մարտավարական տարբեր առաջադրանքների ընթացքում մարդը ծախսում է իր կենսաբանական և ֆիզիոլոգիական ռեսուրսը, որն սպառվում է անհավանական արագությամբ։  Այդ պատճառով զինծառայողները պետք է մշտապես զարգացնեն ու կատարելագործեն իրենց ֆիզիկական պատրաստվածության աստիճանը՝ այն հասցնելով առավելագույնի։

Պատերազմների փորձը ցույց է տալիս, որ անձնակազմի ֆիզիկական պատրաստվածությունը դրական է ազդում մարտունակության, մասնագիտական գործունեության արդյունավետության բազմաթիվ ցուցանիշների վրա։ Օրինակ՝ մոտոհրաձգային ստորաբաժանման ֆիզիկապես լավ պատրաստված զինծառայողները մարտի դաշտում մանևրում են ավելի արագ և մարտական խնդրի կատարման հավանականությունը բարձրացնում են ավելին քան 20%-ով, իսկ հաշվի առնելով սթրեսի գործոնը` այս ցուցանիշը կտրուկ աճում է հասնելով 35% և ավելի։

Ֆիզիկական պատրաստվածությունը պլանավորվում  և իրականացվում է հետևյալ ձևերով՝ ուսումնական պարապմունքներ, առավոտյան մարզանք, սպորտային միջոցառումներ, ֆիզիկական պատրաստություն՝ ուսումնամարտական գործունեության ընթացքում և ինքնուրույն ֆիզիկական պատրաստություն։

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

մայոր