Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԱԶՆԵՐ



Գեղամ Աբրահամյանը Գեղարքունիքի Ծովինար գյուղից է։ Ազատագրական պայքարի ժամանակ վերադարձել է Օդեսայից, անդամագրվել Հենրիկ Մուրադյանի ջոկատին ու իր մասնակցությունը բերել ազատագրական պայքարին։

-Վահան պապս վեց որդի է ճանապարհել Հայրենական մեծ պատերազմ,- պատմում է Գեղամը,- երեքը չեն վերադարձել։ Պապս երեք բարդի էր տնկել մեր բակում ու ամեն Աստծո առավոտ իր աղոթքից հետո առաջին գործն այն էր լինում, որ ջրում էր այդ շիվերն ու հետները զրուցում. «Այս ծառերն իմ տղաներն են»,- ասում էր։ Հակոբ հայրս էլ վերադարձել էր վիրավոր, վերքերով, ու հիմա ավագ որդիս պապի անունն է կրում։

Զրուցում էինք Գեղամի հարկի տակ` ազատագրված տարածքում։ Ազատարարներից մեկն էլ Գեղամ Աբրահամյանն է եղել, ում էլ հենց նույն օրը աչքալուսանք են տվել` աղջիկ ես ունեցել։ Այդպես ծնվել է Աղունիկը, ում կոչել են տատի անունով։ Հիմա կինը` Սալբին, Աղունիկի հետ սեղան է գցում։ Ծննդյան օր է: Որդին` Արթուրը, այդ օրը դարձավ 15 տարեկան։ Հրաշալի երեկո էր։ Գետն իր խշշոցով հանդարտ հոսում էր։ Տանում էր իր հետ հերոսական ու նաեւ տխուր ու թախծոտ պատմություններ` Քարվաճառն ազատագրած քաջարի տղաների մասին։ Տանում էր Արթուրի եւ Աղունիկի ծննդյան օրերի բարեմաղթանքի խոսքերը, որոնք հնչում էին հայոց ազատագրված հողում։ Թարթառ գետը կապույտ երազներ էր տանում աշխարհին։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Հոգևոր-մշակութային


18/01/2012